Telegram-ում մասշտաբային նորամուծություն է սպասվում. Դուրով
Telegram հավելվածի ստեղծող Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում սպասվող էական նորարարության մասին։
Անցյալ շաբաթ հավելվածն արդեն ստացել է թարմացում, որը ներառում է, ի թիվս այլնի, հաղորդագրությունների էֆեկտներ, լուսանկարների ենթագրեր, հեշթեգներով որոնում և այլն։
«Մենք ծրագրում ենք այս շաբաթ ավելի մասշտաբային բան գործարկել, այնպես որ հետևեք թարմացումներին», - գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում:
Նա այլ մանրամասներ չի հայտնել:










