Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ)

17:04 • 07.06.24

Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը պաշտոնապես հաստատել է, որ գանացի փոքրիկը, որը հուլիսին կդառնա երկու տարեկան, աշխարհի ամենաերիտասարդ տղա նկարիչն է: Այս մասին հայտնում է Smithsonian Magazine-ը։

Հայտնի է, որ Էյս Լիամ Անկրան սկսել է կտավներ ստեղծել վեց ամսականից և արդեն վաճառել է իր  աշխատանքներից 15-ն անհատական ցուցահանդեսում, որն այցելել է Գանայի առաջին տիկին Ռեբեկա Ակուֆո-Ադդտան և գնել նրա աշխատանքներից մեկը։

Էյս-Լիամի առաջին նկարը պատահաբար է ստեղծվել. նրա մայրը՝ նկարչուհի Շանտել Կուկուա Էգանը, ցանկանում էր զվարճացնել տղային, մինչ ինքն աշխատում էր իր նկարների վրա, ուստի կտավը դրել է հատակին, իսկ երեխան սողացել է դրա վրա և ներկերով ներկել:

Տղայի մայրը ռեկորդի գրանցման համար դիմել էր անցյալ ամառ։ Մի քանի ամիս անց նրանց հետ կապ են հաստատել և բացատրեցին, որ Էյս-Լիամը պետք է համապատասխանի որոշակի պահանջների՝ գրանցման իրավունք ստանալու համար:

Նշվում է, որ տղան իր նկարները նկարելիս կիրառում է ձեռքերի և մարմնի միջոցով կտավի վրա ակրիլային ներկ քսելու տեխնիկան՝ դրանով իսկ ստեղծելով եզակի աբստրակտ գործեր։

Ghanaian Toddler Crowned World's Youngest Male Artist by Guinness World  Records | Artmajeur MagazineGhana toddler breaks record for world's youngest male painter | WatchGuinness names youngest-ever male artist — and his paintings are selling  fast


Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ)