Ինչպե՞ս է հնչում նորարարությունը․ օգտակար ֆունկցիաներ երաժշտասերների համար

11:27 • 12.06.24

2016 թվականին նոր AirPods անլար ականջակալները ներկայացնելով՝ Apple-ը իսկական հեղափոխություն արեց և նվաճեց երաժշտասերների սրտերն ամբողջ աշխարհում: Խոսքը միայն ձայնի որակի և ճանաչելի դիզայնի մասին չէ: Ինչպես բրենդի մյուս արտադրանքները, այս գաջեթը Apple-ի էկոհամակարգի մի մասն է, ինչը զգալիորեն ընդլայնում է դրա ֆունկցիոնալությունը: Օրինակ, AirPods-ը և Apple Watch-ը համատեղ աշխատանքի դեպքում ունեն օգտակար ֆունկցիա ակտիվ ապրելակերպի համար, իսկ սարքերի օգտագործումն այս դեպքում ինտուիտիվ պարզ է ու հաճելի:

Հիշու՞մ եք այն ժամանակները, երբ ձեր ընկերոջը տալիս էիք ձեր մյուս ականջակալը,  որպեսզի նա նույն երգը լսեր։ Հիմա դա ավելի հեշտ է իրականացնել․ երբ AirPods-ով սիրելի երգ եք լսում, կարող եք կիսվել ընկերոջ հետ, որը ևս համատեղելի AirPods կամ Beats ունի: Բառացիորեն մի քանի շարժում, և նրա ականջակալներում կհնչի նույն ստեղծագործությունը: Ավելին. յուրաքանչյուր զույգ ականջակալի համար կարող եք սահմանել ձայնի տարբեր մակարդակ: Իսկ եթե հոգնել եք տվյալ երգից, կարող եք խնդրել Siri-ին փոխել այն:

Ի դեպ, մինչև հունիսի 16-ը Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում AirPods-ը կարելի է ձեռք բերել սկսած ընդամենը 56 900 դրամից։

Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն ևս՝ ականջակալների անցումը Apple սարքերի միջև: Եթե միևնույն Apple ID-ով միացել եք մի քանի սարքի, ձեր AirPods-ն անմիջապես կմիանա աուդիո նվագարկող սարքին: Օրինակ, դուք երաժշտություն եք լսում ձեր Mac համակարգչով՝ AirPods-ի միջոցով, և հանկարծ հեռախոսով ձայնային հաղորդագրություն եք ստանում: Միացնում եք հաղորդագրության նվագարկումը և ականջակալներն ինքնաբերաբար միանում են iPhone-ին, նույնիսկ կարիք չեք ունենում որևէ բան անելու: Իսկ AirPods-ի և Apple Watch-ի կապը թույլ է տալիս կառավարել երաժշտությունն անմիջապես ժամացույցից, ինչը հատկապես հարմար է սպորտով զբաղվելիս։

Apple-ի ևս մեկ արտադրանք, որն արդեն դարձել է բազմաթիվ օգտատերերի առօրյայի մի մասը, Apple Watch-ն է։ Սարքը ոչ միայն օգնում է կապի մեջ մնալ՝ թույլ տալով զանգեր ընդունել և հաղորդագրություններ ուղարկել հենց դաստակից, այլև ծառայում է որպես անձնական մարզիչ և առողջության պահպանման օգնական: AirPods-ի հետ ինտեգրումը թույլ է տալիս մարդկանց վայելել երաժշտություն առավոտյան վազքի ընթացքում՝ առանց մտահոգվելու կարևոր զանգը կամ ծանուցումը բաց թողնելու մասին:

Եթե մտադիր եք ձեռք բերել Apple Watch, ապա հիմա դա անելու ճիշտ ժամանակն է: Մինչև հունիսի վերջ գործում է հատուկ գին Apple Watch-ի համար, բայց միայն Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում։

Յուրաքանչյուր թարմացումով Apple-ը կատարելագործում է իր էկոհամակարգը՝ ավելացնելով նոր օգտակար և շատ հարմար ֆունկցիաներ։ Հետևաբար, շատերն ընտրում են սարքեր հենց այս ապրանքանիշից:

Apple սարքերի ամենալայն տեսականին երաշխիքային սպասարկումով հասանելի է Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների մոտ՝ iSpace, Mobile Centre, Vega, Ucom, iStore, VLV, Telecom Armenia:

Ինչպե՞ս է հնչում նորարարությունը․ օգտակար ֆունկցիաներ երաժշտասերների համար