Առաջին էլեկտրական Ferrari-ն կարժենա 500,000 եվրոյից ոչ պակաս

13:38 • 19.06.24

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերության արտադրած առաջին էլեկտրական մեքենայի արժեքը 500 հազար եվրոյից պակաս չի լինի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Հայտնի է, որ Ferrari-ն այս շաբաթվա վերջին պատրաստվում է Իտալիայի հյուսիսում՝ Մարանալլո քաղաքում, գործարկել առաջին էլեկտրական ավտոմեքենայի մոդելի արտադրության գործարան։

Ինքը՝ Ferrari-ն, հայտնել է, որ առաջին էլեկտրական մեքենան կթողարկվի հաջորդ տարվա վերջին՝ չնշելով դրա գինը։

Վերոնշյալ գնահատված գինը չի ներառում անհատական կարգավորումները և սարքավորումը, ինչը սովորաբար գինն ավելացնում է ևս 15%-ով մինչև 20%-ը, հայտնում են Reuters-ի աղբյուրները:

Անցյալ տարի Ferrari-ն ընդհանուր առմամբ արտադրել է 14 հազարից պակաս ավտոմեքենա։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ընկերությունը նախատեսում է արտադրությունը հասցնել տարեկան 20 հազարի, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներինը։ Մարանելոյի նոր գործարանը կհավաքի առաջին էլեկտրական մոդելները, ինչպես նաև բենզինային և հիբրիդային տարբերակներ: Ferrari-ի երկրորդ էլեկտրական մեքենան արդեն մշակման փուլում է։

 

Առաջին էլեկտրական Ferrari-ն կարժենա 500,000 եվրոյից ոչ պակաս