«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հայտնի դերասանը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով

16:39 • 24.06.24

Հոլիվուդյան դերասան Թամայո Փերին, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, մահացել է Հավայան կղզիների ափերի մոտ սերֆինգով զբաղվելու ժամանակ շնաձկան հարձակման հետևանքով, հայտնում է bbc.com-ը:

Հոնոլուլուի փրկարար ծառայության աշխատակիցները մամուլի ասուլիսում հաստատել են, որ 49-ամյա դերասանը մահացել է կիրակի կեսօրին:

Դերասանին, որն ինքն էլ փրկարար է եղել, ափ են հանել հիդրոցիկլով, սակայն բուժաշխատողներն այլևս չեն կարողացել օգնել նրան։

Փերին նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմում, որը ֆրանշիզայի չորրորդ ֆիլմն է:

Նա նկարահանվել է նաև Lost, Hawaii Five-0 և Blue Crush հեռուստասերիալներում։



«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հայտնի դերասանը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով