Մարտահրավեր Google-ին. OpenAI-ը ներկայացրել է SearchGPT որոնողական համակարգը՝ հիմնված արհեստական ​​բանականության վրա

11:24 • 26.07.24

OpenAI ընկերությունը ներկայացրել է SearchGPT որոնողական համակարգը՝ հիմնված արհեստական բանականության վրա: 

Ինչպես նկատում է ixbt.com-ը, սա շատ մեծ մարտահրավեր է Google-ի համար, որը վաղուց դարձել է այս շուկայում մենաշնորհատեր, այն աստիճան, որ «Google» բառը սկսել է օգտագործվել բայի տեսքով և նշանակում է համացանցում ընդհանուր որոնում:

Ինչպես OpenAI-ն է նշում, SearchGPT-ն արհեստական բանականության հիման վրա աշխատող միասնական նոր որոնման գործառույթների նախատիպ է, որն արագ և արդի պատասխաններ է տալիս հստակ և համապատասխան աղբյուրներով: Ընդ որում, համակարգը պարզապես չի ցուցադրում որոնման հարցման հիման վրա հղումների շարք, այլ փորձում է դրանք ճիշտ դասավորել և իմաստավորել:Որոնման արդյունքներին հայտնվելուն զուգահեռ, օգտատերը կարող է համակարգին լրացուցիչ պարզաբանող հարցեր տալ, ինչպես ChatGPT չաթբոտում:

«SearchGPT-ն արագ և անմիջականորեն կպատասխանի ձեր հարցերին` տրամադրելով արդի տեղեկատվություն ինտերնետից և հստակ հղումներ տալով համապատասխան աղբյուրներին: Դուք կկարողանաք նաև ճշտող հարցեր տալ, կարծես զրուցում եք մարդու հետ: Եվ յուրաքանչյուր ճշտող հարցից հետո ընդհանուր համատեքստն ավելի կընդլայնվի», - նշել է OpenAI-ը:

Այս պահին SearchGPT-ն հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար, իսկ մնացած բոլորի համար կա հնարավորություն գրանցվելու և դիմելու վաղաժամ հաստանելիության ստանալու համար:

Դատելով OpenAI-ի մամուլի հաղորդագրությունից՝ SearchGPT-ն, ի վերջո, չի մնա որպես առանձին արտադրանք, այլ պարզապես կդառնա ChatGPT-ի մի մասը, բայց այս դեպքում ChatGPT-ն ինքնին լրջորեն կվերափոխվի և կդառնա ավելի ընդգրկուն:

Մարտահրավեր Google-ին. OpenAI-ը ներկայացրել է SearchGPT որոնողական համակարգը՝ հիմնված արհեստական ​​բանականության վրա