Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները բանակցություններ կանցկացնեն հարաբերությունների կարգավորման շուրջ․ Reuters

20:14 • 29.07.24

Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաները երկու տարի անց բանակցություններ կանցկացնեն հարաբերությունների կարգավորման շուրջ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին բանակցությունների նոր փուլ կանցկացնեն, որոնք ուղղված կլինեն հարևանների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։

 

Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները բանակցություններ կանցկացնեն հարաբերությունների կարգավորման շուրջ․ Reuters