Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում

10:01 • 30.07.24

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ կից հրապարակելով Տաթևի վանական համալիրի նկարը։ 

«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը:

Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», -գրել է Դըկոտինյին։ 

 

Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում