Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40,405-ի

21:01 • 25.08.24

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 40,405 զոհի և ավելի քան 93 հազար վիրավորների մասին։

Հաղորդվում է, որ իսրայելական բանակը վերջին 24 ժամում երեք հարված է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ, վիրավորվել՝ 112-ը։