Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալակիր վազորդ Լևին 4 տարով որակազրկվել է հակադnպինգային կանոնները խախտելու համար

16:38 • 25.08.24

Տոկիոյի Օլիմպիական խաղերի 110 մետր արգելավազքում բրոնզե մեդալակիր Ռոնալդ Լևին ՝ Ջամայկայից, չորս տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար:

Այս մասին հայտնել Է Television Jamaica հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մարզիկը համապատասխան որոշմամբ նամակ է ստացել Ջամայկայի հակադոպինգային հանձնաժողովից օգոստոսի 21-ին։

Վազողն իրավունք ունի որոշումը բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում։