Իրանում առաջին անգամ կին է նշանակվել կառավարության խոսնակի պաշտոնում

18:14 • 28.08.24

Ֆաթիմա Մուհաջիրանին նշանակվել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար։

Այս մասին տեղեկությունը տարածել է IRNA գործակալությունը։

Ֆաթիմա Մուհաջիրանին այս պաշտոնում նշանակվել է կառավարության նիստի ժամանակ՝ նախագահի առաջարկով։