Երկրի մթնոլորտում երկնաքար է այրվել (տեսանյութեր)

11:13 • 05.09.24

Անցած գիշեր Երկրի մթնոլորտում երկնաքար է այրվել: Ուշագրավ երևույթը տեսանելի է եղել Ֆիլիպինների բնակիչների համար:

Ինչպես գրում է CNN-ը, 1,5-1,6 մ երկարությամբ 2024 RW1 երկնաքարն այրվելու ընթացքում լուսավորել է երկինքը՝ նմանվելով հրե գնդի: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Մոտ 1 մետր չափի երկնաքարերը Երկրի մթնոլորտ են մտնում մոտավորապես երկու շաբաթը մեկ, սակայն շատ հազվադեպ է լինում, որ դրանք նկատվում  են նախքան մոլորակի մթնոլորտ մտնելը:

«Սա 9-րդ երկնաքարն է, որը գիտնականները ֆիքսել են նախքան ընկնելը», - գրել է Եվրոպական տիեզերական գործակալությունը X-ում:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Երկրի մթնոլորտում երկնաքար է այրվել (տեսանյութեր)