Տնային գործերում անփոխարինելի օգնական Dreame «խելացի» ռոբոտ փոշեկուլները մինչև սեպտեմբերի 30-ը կարելի է ձեռք բերել մինչև 25% զեղչով
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ «խելացի» օգնական սարքերն ակտիվ կիրառվում են մարդու գործունեության ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ տանը կատարյալ մաքրություն ու կարգուկանոն հաստատելու նպատակով: Դրանց շնորհիվ մարդը նվազագույնի է հասցնում տնային գործերում իր ներգրավվածությունը: Այս համատեքստում հարկ է նշել տնային գործերում անփոխարինելի օգնական համարվող Dreame ռոբոտ փոշեկուլները, որոնք կարելի է մինչև սեպտեմբերի 30-ը մինչև 25% զեղչով ձեռք բերել «Զիգզագ», VLV, «Վեստա», «ԷԼԴՈՐԱԴՈ», «Վեգա», «Դոմուս» խանութներից: Խոսքը Dreame D9 Max White, D9 Max Black, D10 Plus, D10s Pro մոդելների մասին է, որոնք բյուջետային են, իսկ նշված խանութներում գործող զեղչերի շնորհիվ այժմ հնարավոր է դրանք ձեռք բերել էլ ավելի մատչելի գներով:
Ստորև ներկայացնում ենք մոդելներից յուրաքանչյուրի տպավորիչ տեխնիկական բնութագիրն ու առանձնահատկությունները.
Dreame D9 Max White
Այս մոդելն իրականացնում է ինչպես խոնավ, այնպես էլ չոր մաքրում, ունի ներծծման 4,000 Պա հզորություն, համալրված է մաքրման 4 ռեժիմներով, LiDAR նավիգացիայով, 570 մլ տարողականությամբ փոշու տարայով, 5200մԱ/ժ մարտկոցով:
Հատկանշական է, որ սարքը կարելի է կառավարել ձայնային հրահանգների միջոցով: Ավտոմատացված սարքն իրականացնում է արագ և անթերի մաքրություն:

Այն ինքնուրույն կանգնում է վերալիցքավորման, երբ հզորությունը քիչ է լինում, այնուհետև վերսկսում է աշխատանքն այն կետից, որտեղ կանգ էր առել:
Dreame D9 Max Black
Այս մոդելը տեխնիկական բնութագրի առումով գրեթե չի տարբերվում Dreame D9 Max White-ից: Ռոբոտ փոշեկուլը բարձր ներծծողականություն է ապահովում: 16,8 սմ երկարությամբ հիմնական և V-աձև խոզանակների շնորհիվ այն փոշու մանր մասնիկները կլանում է խորը ճեղքերից և գորգերի մակերեսներից:
Հատկանշական է, որ փոշեկուլն ավտոմատ կերպով բարձրացնում է ներծծման հզորությունը գորգի հետ շփվելիս: D9 Max ռոբոտ փոշեկուլն ակնթարթորեն հեռացնում է կեղտը կամ բծերը: Այն հեշտությամբ հաղթահարում է տարածքում առկա խոչընդոտները և խուսափում աստիճաններից:

Dreame Bot D10 Plus
Ռոբոտ փոշեկուլի այս մոդելն ավելի մատչելի է: Այն իրականացնում է որակյալ խոնավ մաքրում, ինչպես նաև համալրված է ինքնամաքրման գործառույթով. կուտակված աղբն ավտոմատ կերպով դատարկվում է հատուկ հերմետիկ պարկի մեջ: Փոշեկուլի յուրաքանչյուր օգտագործումից հետո աղբամանը դատարկելու կարիք չկա։ Սարքն ավտոմատ կերպով կեղտը ուղարկում է փակ 2,5 լիտր տարողականությամբ պարկի մեջ: Փոշեկուլի առանձնահատկություններից մեկն այն է, որ փոշու պարկը կարելի է դատարկել 45 օրը մեկ:
Dreame Bot D10 Plus-ն ունի ներծծման 4000 Պա հզորություն, 5200մԱ/ժ մարտկոց: Ռոբոտ փոշեկուլի այդ մոդելից ընդամենը 8 րոպե է պահանջվում տան կամ բնակարանի քարտեզը ստեղծելու համար՝ հաշվի առնելով խոչընդոտներից խուսափելու անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ արդյունավետ և մանրակրկիտ մաքրումը: D10 Plus ռոբոտ փոշեկուլը սկանավորում է մինչև 8 մետր շառավիղով տարածություն և օգտագործում LiDAR նավիգացիան, SLAM ակնթարթային տեսողական տեղայնացման և կողմնորոշման ալգորիթմը՝ տարածությունը դինամիկ կերպով քարտեզագրելու և երթուղու «խելացի» պլանավորման համար: 
Հզոր, ավտոմատ կառավարվող ներծծումը խորը թափանցում է գորգերի մեջ և մանրակրկիտ մաքրում կոշտ հատակները՝ հավաքելով կեղտը, աղբի մասնիկները, կենդանիների մազերը, ինչն իդեալական է տնային կենդանիներ ունեցողների համար:
Այն նաև հնարավորություն է տալիս կառավարել ջրի ծախսը խոնավ մաքրման ժամանակ: Պետք է պարզապես ընտրել ջրի հոսքի համապատասխան ռեժիմը, որպեսզի փոշեկուլը ձեր հատակը մաքրի ճիշտ այնպես, ինչպես ցանկանում եք: Ջրի հոսքի ծավալի ընտրությունը կախված է հատակի կեղտոտությունից:
Dreame Bot D10S Pro
Այս մոդելն ունիվերսալ է և առավել կատարելագործված, ունի ճշգրիտ նավիգացիոն համակարգ՝ արհեստական բանականության կիրառմամբ, ինչպես նաև ներկառուցված տեսախցիկ և ռետինե խոզանակ: Ռոբոտ փոշեկուլի միկրոֆիբրե գլխիկին ջուրը փոխանցվում է էլեկտրոնային կառավարման միջոցով: Ինչ վերաբերում է ներծծման հզորությանը, ապա այն 5000 Պա է, ինչն ապահովում է անթերի մաքրություն ցանկացած տեսակի հատակի ծածկույթի վրա:

Սարքի բազմակողմանի սիլիկոնե խոզանակն արդյունավետորեն հեռացնում է փոշին գորգերից, վերցնում կեղտը կոշտ հատակից և կանխում մազերի խճճվելը: Բնակարանի կամ տարածքի մաքրման գործընթացն առավել որակյալ և արդյունավետ կազմակերպելու համար գոյություն ունի ռոբոտ փոշեկուլի համար մաքրվող տարածքի քարտեզ ստեղծելու և դրանում համապատասխան կարգավորումներ անելու հնարավորություն: Ընդ որում, տվյալ մոդելը կարող է պահպանել առավելագույնը 3 հարկի քարտեզ:
Շտապե՛ք օգտվել զեղչերից:










