Լապշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան

17:57 • 21.09.24

Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լապշինն ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են  անձնագիրը ու առաջարկել են սպասել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Արտյոմ Երկանյանը:

«Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»,-գրել է Երկանյանը: