Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն Մելիքյան

20:25 • 21.09.24

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ:

Մելիքյանը նաև գրել է, որ առաջիկայում ուղիղ եթերով մանրամասներ կհայտնի:

«Զվարթնոց» օդանավակայանում իրավապահներն արգելափակել էին բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը ՀՀ տարածք: