Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

18:45 • 22.09.24

Իրանի Հարավային Խորասան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկությունը տարածել Է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել։