Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութեր)

11:39 • 22.09.24

Հարավային Աֆրիկայում անսովոր առատ ձյուն է տեղացել, ինչը մեծ խափանումներ է առաջացրել ճանապարհներին, մարդիկ արգելափակված են մնացել մեքենաների մեջ, հայտնում է france24.com-ը:

Յոհանեսբուրգը և արևելյան ափի Դուրբան քաղաքը կապող N3 հիմնական մայրուղին ամենաշատն է տուժել, մի քանի հատվածներ փակվել են, շրջանցումներն անանցանելի են, նշել են պաշտոնյաները:

Նշվում է, որ որոշ վայրերում ձյան շերտի բարձրությունը հասել է երկու մետրի:

Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: