Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

21:41 • 22.09.24

Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր քաղաքի մոտ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 զբոսաշրջիկ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել։