Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հիշատակին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների, ինչպես նաև ծովակալ Դարտիգեի հրամանատարությամբ ֆրանսիացի նավաստիներին հիշատակին, ովքեր օգնության են հասել և օգնել հայերին փրկվել ցեղասպանությունից։
«Մենք հիշում ենք հայ և ֆրանսիացի այդ հերոսներին»,-ասել է դեսպանը:










