«Տոյոտա Երևանում» կայացել է ամբողջովին նոր` Տոյոտա Land Cruiser 250 ամենագնացի պաշտոնական ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկարներ)

14:27 • 01.10.24

Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացնում է այս բրենդի՝ աշխարհահռչակ Land Cruiser շարքի նոր՝ LC 250 մոդելը: Նոր ամենագնացը ստեղծվել է վերադարձ արմատներին հայեցակարգով: Այս մեքենան շքեղության, հարմարավետության և անվտանգության մասին է: 

Տոյոտան արտաճանապարհային  մեքենաներ արտադրող թիվ մեկ ընկերությունն է աշխարհում: Մոտ 80 տարվա ընթացքում այս բրենդը  ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: 

Нет описания.Нет описания.

Եվ պատահական չէ, որ նոր Լենդ Քրուզերի պարագայում համադրվել են նախորդ սերնդի մեքենաների լավագույն հատկանիշներն ու ժամանակակից  տեխնոլոգիաները: Այս մոդելը հեղինակներն համարում են հեղափոխական: Այն դեռևս անգերազանցելի է ամրության և հուսալիության առումով:

Նոր լուծումները  Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական և ճկուն: Այն հեշտությամբ դիմակայում է դժվարին պայմաններին:  Թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար ապահովված է առավելագույն հարմարավետություն  ճանապարհային և  օֆրոդ երթևեկության ժամանակ:

Նոր ամենագնացի  առանձնահատկություններից է 2.4 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էականորեն նվազեցնում է վառելիքի ծախսը, միևնույն ժամանակ ապահովելով մեծ հզորություն:

Нет описания.Нет описания.Нет описания.

Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը:  Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն  էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի:

Նոր Տոյոտան ունի  անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Համակարգը կարող է զգուշացնել   մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին:  Մյուս  նորարարությունն  արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն  կանգնեցնում է մեքենան:

Нет описания.Нет описания.

Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաև ամբողջական տեսարան:  Դժվար տեղանքում ճշգրիտ մանևրելու համար հնարավոր է դիտել  անվադողերի շարժը, դիրքը, անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ: 

Ղեկին վարորդն իրեն երբեք միայնակ չի զգա: Մեքենայում ապահովված է որակյալ հնչեղություն, ձեռքի հպումով կառավարվող մոնիտոր, որը կարող է տվյալներ փոխանցել երթևեկության մասին:

Нет описания.

Նորագույն համակարգերը վարորդի համար ապահովում են անվտանգ ու հարմարավետ երթևեկություն: Նոր Լենդ Քրուզերն ապահովված է նաև Multi-Terrain Select համակարգով, որը թույլ է տալիս ընտրել վարման 5 ռեժիմնից որևէ մեկը, որն ավելի հարմար է տվյալ ճանապարհի կամ  եղանակային պայմանի համար: 

Մեքենայի ինտերիերն էլ ժամանակակից լուծումներով է, գեղեցիկ և հարմարավետ: Դուք կարող եք կառավարել սրահի ջերմությունը նաև օգտվել սառնարանից, որը տեղադրված է ձեռքի հենակի տակ:

LC 250-նն արդեն վաճառվում  է «Տոյոտա Երևան» սրահում: Նրանք, ում հետաքրքրեցին նոր ամենագնացի  հեղափոխական լուծումները, կարող են թեստ դրայվ պատվիրել և անձամբ զգալ ու գնահատել նոր Լենդ Քրուզերի բոլոր առավելություններն ու հնարավորությունները: 

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.