Միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը

18:48 • 02.10.24

Հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-07:00-ն, միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: