Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն

18:50 • 03.10.24

Հոկտեմբերի 4-ին հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: