Ալիևը ժամանել է ՌԴ
17:00 • 07.10.24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։
Placeholder










