«Հեզբոլլահ»-ն 85 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

14:15 • 08.10.24

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ ժամ առաջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռներ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, գրում է Times of Israel-ը:

Սակայն որոշ հրթիռներ հարվածել են իսրայելական տարածքին, վնասներ է պատճառվել Հայֆայի արվարձաններում՝ Կիրյաթ Յամում և Կիրյաթ Մոցկինում:

Զինվորականները հավելել են, որ այս փուլում քաղաքացիական անձանց համար ուղեցույցների փոփոխություն չկա։