Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով

17:01 • 08.10.24

Հոկտեմբերի 13-ին՝ Սուրբ Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանի ձեռամբ Ջրօրհնենք արդեն կատարվել է հոկտեմբերի 6-ին:

Օրհնված ջուրը կբաշխվի ժողովրդին։