Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին

21:52 • 08.10.24

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 6 մարդ: