Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել երթուղային մկրոավտոբուս. կան զոհեր և վիրավորներ

18:42 • 09.10.24

Այսօր Իջևան-Երևան միջհամայնքային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: