Բայդենի ավագ խորհրդականը Բաքու է ժամանել

12:30 • 09.10.24

Բաքու է ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կլիմայի ոլորտում միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

Պոդեստայի այցի նպատակն է մասնակցել COP29 կլիմայական կոնֆերանսից առաջ կայանալիք հանդիպումներին և քննարկել կլիմայական հարցերի շուրջ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը: