Մեղրիում տեղի կունենա հայ-իրանական նռան փառատոն

21:07 • 09.10.24

Մեղրիում հայ-իրանական նռան փառատոն կանցկացվի: Այս մասին  հաղորդագրություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը:

Փառատոնը անց է կացվելու հոկտեմբերի 26-ին Մեղրի համայնքի Մեղրիի մարզադաշտում: Փառատոնին ներկա գտնվելու համար մուտքն ազատ է:

«Ցանկացողները կարող են հանդես գալ իրենց տաղավարներով։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 18-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: