ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէ
21:25 • 10.10.24
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Հրաժարականի պատճառի մասին տեղեկություն հայտնի չէ:
Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:
Placeholder










