Հրդեհ՝ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է 9 հա խոտածածկույթ և 33 հա հնձած արտ

21:16 • 10.10.24

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ: