Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել
10:21 • 11.10.24
NEWS.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։
Տեղեկությունը նաև հաստատեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Նա հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն, հետևաբար այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց Շաբոյանը։
Placeholder










