10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան

11:08 • 12.10.24

10 տրոլեյբուս արդեն Երևանում է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում:

Երևանում են նաև 8.6 մետրանոց 20 նոր ավտոբուսները»,-գրել է նա։