ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ

12:40 • 12.10.24

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-ամյակի առթիվ:

«Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:

Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն:»,- ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում: