Prada-ն ցույց է տվել՝ ինչ հանդերձանք են կրելու տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջքի ժամանակ

15:48 • 16.10.24

Լյուքս դասի նորաձևության ամենահայտնի տներից մեկը՝ իտալական Prada-ն, ներկայացրել է տիեզերական հանդերձանքը` նախատեսված ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Արտեմիս 3» լուսնային առաքելության համար: Այս մասին գրում CNN-ը: 

Նմուշը, որը ստեղծվել է Axiom Space կոմերցիոն տիեզերական ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացվել է Միլանում: Այն կրելու են ՆԱՍԱ-ի լուսնային առաքելության տիեզերագնացները:

Հանդերձանքները պատրաստվելու են սպիտակ նյութից, որը կարող է արտացոլել ջերմությունը՝ պաշտպանելով չափազանց բարձր ջերմաստիճանից և լուսնային փոշուց:

«Շարժունակությունը նույնպես բարելավվել է. տեքստիլի արտադրության և կարի տեխնիկայի վերաբերյալ Prada-ի խորը գիտելիքներն օգնել են կամրջել ֆունկցիոնալության և ոճի միջև եղած բացը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Արտեմիս 3» լուսնային առաքելությունը ծրագրված է 2026 թվականի երկրորդ կեսին. այն նախատեսում է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա: 

The spacesuit will be used for NASA’s Artemis III mission in 2026.The spacesuit worn on the lunar surface is made from a white material that reflects heat and protects astronauts from extreme high temperatures and lunar dust.