Huawei-ն ներկայացրել է օպերացիոն համակարգ, որն ամբողջությամբ մշակվել է առանց Android-ի կիրառման
Huawei տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է HarmonyOS Next-ը՝ իր առաջին օպերացիոն համակարգը, որը մշակվել է ամբողջությամբ առանց Android-ի կիրառման: Այս որոշման նպատակն է ապահովել Huawei-ի բոլոր սարքերի անցումը սեփական օպերացիոն համակարգին։ Այս մասին հայտնում է GSMArena-ն։
HarmonyOS Next-ը նախատեսված է հենց Չինաստանում Huawei սարքերում օգտագործման համար, թեև նախկինում հաստատված էր օպերացիոն համակարգի համաշխարհային տարածումը: Այն կկիրառվի սմարթֆոներում, դյուրակիր սարքերում, «խելացի» տնային սարքերում և ավտոմոբիլային համակարգերում:
HarmonyOS Next-ն օգտագործում է հատուկ միկրոմիջուկ՝ հիմնված բաց կոդով OpenHarmony միջուկի վրա: Օպերացիոն համակարգը ներառում է նաև արհեստական բանականության տպավորիչ հատկություններ:










