Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հոդվածով անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի համար միջազգային կառույցների անհանգստությանը՝ նշելով, որ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։
Հոդվածում նշված է. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլոց), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։
Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն
Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։
Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։
Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին):
Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը:
Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ:
Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները:
«Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ՝ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
«Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:30 • 17.10.24 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
- 12:37 • 17.10.24 Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
- 11:56 • 17.10.24 Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
- 20:53 • 16.10.24 Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
- 20:05 • 16.10.24 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
- 10:38 • 16.10.24 Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
- 18:03 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 14:09 • 15.10.24 «Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
- 13:06 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 12:56 • 15.10.24 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
- 12:56 • 15.10.24 Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
- 16:53 • 14.10.24 ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
-
Քաղաքականություն 11:06 • 26/10 Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։
-
Իրադարձային 18:46 • 26/10 Կոտայքում «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ են Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Քաղաքականություն 17:09 • 26/10 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
-
Քաղաքականություն 11:06 • 26/10 Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։
-
Իրադարձային 18:46 • 26/10 Կոտայքում «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ են Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
-
Քաղաքականություն 13:32 • 21/10 Կպահանջվեն փոխզիջումներ, կոչ եմ անում մինչև տարվա ավարտը վերջնականացնել խաղաղության պայմանագիրը. Բայդենը՝ Ալիևին Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար», - ասվում է նամակում:
-
Իրադարձային 12:08 • 22/10 ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել Վերցնելով ապրանքները և համոզվելով, որ նրանից վճարում չեն պահանջում,քարտից գումարը դուրս չի գալիս, նա ամեն օր նոր գնումներ է կատարել, իսկ հետո փաստացի գողացված իրերը վերավաճառել է այն հարթակներում,ստացված եկամտով մարել պարտքերը։
-
Իրադարձային 16:39 • 26/10 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Քաղաքականություն 17:30 • 23/10 «Պետք չէ լոլոներ կարդալ, կոնկրետ պատասխանե՛ք», «Ես հասկանում եմ, որ Ձեր կարդացած միակ գիրքը Կիկոսի մահն է». Փաշինյան-Քոչարյան բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) «Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է: Եվ մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել և այս իրավիճակը ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- շեշտեց նա:
-
Իրադարձային 13:07 • 23/10 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Նոյեմբերի 5-7-ը Կովկասի մահմեդականների գրասենյակը PreCOP միջոցառման շրջանակում կկազմակերպի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով՝ շուրջ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ, նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:
-
Ժամանց 11:31 • 21/10 «Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:
-
Իրադարձային 12:13 • 24/10 Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսին Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:
-
Իրադարձային 12:19 • 22/10 Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Նշված գործողությունները կատարելու համար 200 ՀՀ դրամ է տվել վերջինիս, ինչպես նաև առաջարկել է 1.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ 8-ամյա աղջիկը ամեն անգամ փախուստի է դիմել:
-
Քաղաքականություն 14:13 • 24/10 Կրեմլը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև խոսակցությունը (լուսանկարներ, տեսանյութ) ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Ժամանց 14:50 • 23/10 «Միսս Տիեզերք»-ի կազմակերպիչները պարզաբանել են՝ ինչու թույլ չեն տվել Իրինա Զախարովային մրցույթում Հայաստանը ներկայացնել Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:
Գիտություն/տեխնիկա
-
11:00 • 24.10.24 Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի բռնկում
Իրադարձային
-
19:28 • 26.10.24 Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել