Դերասան Լիամ Նիսոնը հայտնել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում
Բրիտանացի հայտնի դերասան Լիամ Նիսոնը հայտնել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում: 72-ամյա դերասանը, որը կարիերան սկսել է Բելֆաստի թատերական բեմերում, նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում (Taken, Star Wars, and The Grey), գրում է Daily Mail-ը:
Կինոաստղը բացատրել է, որ թեև ֆիզիկական պահանջները բավարարում են այդ ուղղությամբ շարունակելու համար, սակայն ինքը կարծում է՝ ժամանակն է մի կողմ քաշվելու: Ըստ Նիսոնի՝ որոշ հնարքներ շուտով կարող են իր հնարավորությունների սահմանից դուրս լինել:
«Ես 72 տարեկան եմ, ինչ-որ փուլում սա պետք է դադարեցնել: Չես կարող խաբել հանդիսատեսին», - ասել է նա:


!['You can’t fool audiences. I don’t want Mark [his longtime stunt double Mark Vanselow] to be fighting my fight scenes for me,' Liam said; (pictured in Memory)](https://i.dailymail.co.uk/1s/2024/10/23/22/91203759-13993725-_You_can_t_fool_audiences_I_don_t_want_Mark_his_longtime_stunt_d-a-10_1729717971493.jpg)












