Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ)

15:50 • 27.10.24

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Phantom-ի բացառիկ մոդել՝ նվիրված գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին Goldfinger ֆիլմի 60-ամյակին: Այս ֆիլմում նկարահանվել է Rolls-Royce-ի մեքենաներից մեկը:

Նորույթը ստացել է Phantom Goldfinger անվանումը, դրա ստեղծման համար պահանջվել է երեք տարի: Նշվում է, որ մեքենայի ստեղծման համար օգտագործվել է 18, 22, 24 կարատանոց ոսկի, գրում է Luxury Launches-ը:

Մեքենան գնել է Մեծ Բրիտանիայի մի բնակիչ, որի ինքնությունը չի բացահայտվել:




Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ)