«Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ» բարեգործական համերգ՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի և «C-squared» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4–ին`ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։ Համերգի ընթացքում կհնչեն հայկական սիրված ֆիլմերի մեղեդիները։
Համերգի տոմսերի վաճառքից ստացված հասույթի










