Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Կոստանյան

08:28 • 04.12.24

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ:

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ էր, 32 վարորդ ազատվել էր ախատանքից: