Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:21 • 05.12.24

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: