Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը

15:03 • 07.12.24

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը։

Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ թելեգրամյան իր էջում տեսանյութ հրապարակելով։

«Գյումրիից մեկնեցինք Փարիզ, մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հրդեհից հինգ տարի անց Աստվածամոր տաճարը վերաբացում է իր դռները այցելուների համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։