Արաբկիրում պատրաստ է Գլոբբինգի սեփական մաքսային համալիրը (տեսանյութ)
Հայաստանում օնլայն գնումների կտրուկ աճին զուգահեռ ոլորտի առաջատար ընկերություն Գլոբբինգը հայտարարեց ոլորտում սահմանած նոր ռեկորդների մասին՝ ավելի քան 10 միլիոն առաքված ծանրոց և ավելի քան 1 միլիոն գրանցված օգտատեր։
Առաքումների այսպիսի ծավալների հետ աճել են նաև աշխատանքային գործընթացների ծավալներն օպերացիոն մասում։ Օնլայն գնումների լավագույն փորձն ապահովելու համար Գլոբբինգը դեռ նախորդ տարի նախաձեռնեց սեփական կարգո տերմինալի ստեղծման աշխատանքները հենց Երևանում։
Այսօր Գլոբբինգի սեփական մաքսային համալիրն իրականություն է․ Արաբկիր համայնքի կենտրոնում պատրաստ են գործարկման ծանրոցների տեսակավորման ու համակարգման ավտոմատացված հոսքագծերը, ինչի շնորհիվ ծանրոցները հաճախորդներին հասնում են շատ ավելի արագ, սահուն ու հարմար ընթացքով։
Գլոբբինգի կողմից գործընթացների այսպիսի արդիականացումը հաճախորդներին ապահովելու է շատ ավելի արագ ու հարմար սպասարկմամբ, ինչը հատկապես կարևոր է նախատոնական ու սև ուրբաթի մեծ զեղչերի շրջանում։
Այսուհետ մաքսային մարմնում գտնվող ծանրոցների կարգավիճակի թարմացումները, ծանրոցների՝ պահեստ հանձնման և դուրս բերման աշխատանքները, ինչպես նաև լոքերներ առաքման գործընթացները շատ ավելի արագ են կազմակերպվում։











