Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափnխող նավ է խnրտակվել, 40 հnգի անհետ կnրել է
Կրետեի մերձակայքում գտնվող Գավդոս կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 37 հոգի փրկվել է, մեկը՝ զոհվել, իսկ 40-ն անհետ կորել են, հայտնել է հունական ERTNews հեռուստաալիքը։
«Վաղ առավոտյան որոնողափրկարարական գործողություն է կազմակերպվել Գավդոսի մոտ, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում նավ է շրջվել։ Փրկվել է 37 մարդ, հայտնաբերվել է մեկ զոհվածի մարմին, 40 մարդ անհետ կորել է»,- հայտնել է հեռուստաալիքը։











