Կերչի նեղուցում ռուսական 2 լցանավ է խորտակվում

14:19 • 15.12.24

«Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը՝ անձնակազմի 13 ու 14 անդամներով, աղետի են ենթարկվել Կերչի նեղուցում և օգնություն են խնդրել:

Անձնակազմը փրկելու համար Կերչից դուրս է եկել «Մերկուրի» փրկարարական քարշակը, դեպքի վայր է ուղարկվել նաև Մի-8 ուղղաթիռ՝ փրկարարներով, հայտնել է Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Նավերը վնասվել են եղանակային բարդ պայմանների՝ ուժեղ փոթորկոտ քամու և մինչև 7 բալանոց ալեկոծության պատճառով։