Մասկը կրկին առաջարկել է վերանվանել «Վիքիպեդիան»

12:56 • 26.12.24

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հաստատել է, որ Wikipedia առցանց հանրագիտարանը Hrenopedia վերանվանելու իր առաջարկը դեռ ուժի մեջ է, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մասկը X-ի սոցիալական էջում պատասխանել է այն գրառմանը, որում ասվում է, որ մի անգամ նա մեկ միլիարդ դոլար է առաջարկել Wikipedia-ին, որպեսզի այն փոխի իր անունը «Hrenopedia»:

«Ճիշտ է, առաջարկը դեռ ուժի մեջ է»,- գրել է Մասկը։