Տանզանիացի բռնցքամարտիկը կյանքից հեռացել է նnկաnւտից մի քանի օր անց
Տանզանիայից բռնցքամարտիկ Հասան Մգայան 29 տարեկանում մահացել է նոկաուտից մի քանի օր անց։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի պաշտոնական կայքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած թեթև քաշային կարգի մենամարտի հինգերորդ ռաունդում Մգայան նոկաուտով պարտվել է հայրենակից Փոլ Էլիասին։ Նա մի քանի հարված է բաց թողել գլխին։
Մենամարտից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց մահացել է։










