Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

19:01 • 07.01.25

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է՝ «Սինխուա» գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 95 զոհի և 130 վիրավորի մասին։