Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը

12:03 • 09.01.25

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Jeep» մակնիշի և 29-ամյա Արա Զոհրաբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Jeep»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ «Hyundai»-ը՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում: